Շաքարի կտորներ

Թեմա՝  Մթերք / սնունդ Ենթաթեմա՝  Հումք Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Շաքարի կտորներ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  1915 թվականին Ավետիսյանների ընտանիքի մայրը` Սաթենիկը, Բայազետից (Էրզրումի նահանգ) տեղահանվելու ժամանակ իր հետ որպես սնունդ կարողացել է վերցնել միայն շաքարի մի մեծ կտոր: Գաղթի ճանապարհին մայրը շաքարը հավասարապես բաժանել է իր չորս երեխաների միջև (Արուսյակ, Հայկանուշ, Մնացական և Հայկ): Օրըստօրե փոքրացող շաքարի կտորների շնորհիվ երեխաները փրկվեցին սովամահ լինելուց: Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ավետիսյանների ընտանիքը հաստատվում է Արևելյան Հայաստանում: Արուսյակ Ավագի Ավետիսյանը (ծնվ. 1903 թ. Բայազետում) մինչև իր կյանքի վերջը որպես մասունք պահել է շաքարի կտորները` այլևս երբեք չհամտեսելով դրանք: Նյութը՝  սախարոզ Նվիրատու՝  Նելլի Բաբիկյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  8429 Բաժնեհաշվառանիշ՝  92