Շահզադե Սանուբար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Շահզադե Սանուբար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աբդալ Համիդ Հարի. Շահզադե Սանուբար: (Արաբատառ). - Տաշքենտ, 1912: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ բարակ թղթից է: Էջ (1)-ի աջ և վերջին էջ (48)-ի վերևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան գունավոր նկարազարդումներ: Տեքստը տպագրված է կապույտ և աղյուսագույն տառերով: Կազմերեսները թեթև խունացած են: Հեղինակ՝  Աբդալ Համիդ Հարի Էջ՝  (48), նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/764