Շաբաթաթերթ«Հայրենիքի ձայն»-19 /719/., Խմբագր. հաղորդագրություն «Չարենցյան երեկո Հալեպում» էջ` 8-րդ

Շաբաթաթերթ«Հայրենիքի ձայն»-19 /719/., Խմբագր. հաղորդագրություն «Չարենցյան երեկո Հալեպում» էջ` 8-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ արաբ գրողների միության նախաձեռնությամբ և արաբական մշակութային կենտրոնի մասնակցությամբ Հալեպում նշվել է Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակը: Երեկոյին ելույթ են ունեցել հալեպահայ արձակագրուհի Լյուսի Սյուլահյանը, Հալեպի արաբական գրականության ինստիտուտի տնօրեն եվ արաբ գրողների միության նախագահ, գրականագետ Օմար Տուկակը, որը նշել է «Հայ-սիրիական դարավոր բարեկամության» մասին, որի լավագույն արտահայտությունն այդ երեկոն է: Վերջին բանախոս` արաբերենի ուսուցիչ, արձակագիր, լրագրող Ապտել Անատանին կարդացել է Նազար Նազարյանի կողմից արաբերեն թարգմանված Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը: Առաջին էջի վերին ձախ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2403 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5628