շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-40 /1104/., «Չարենցյան  պոեզիայի օր բանաստեղծի անունը կրող քաղաքում»

շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-40 /1104/., «Չարենցյան պոեզիայի օր բանաստեղծի անունը կրող քաղաքում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Չարենցավան քաղաքի տոնախմբությունը շնչում էր բանաստեղծի պոեզիայով, հաղորդում է Արմենպրսի թղթակիցը, այն գալիս է լրացնելու, միաձուլվելու սայաթնովյան, տերյանական, իսահակյանական, սեւակյան տողերին: Տոնահանդեսը բացել եւ հյուրերին ջերմորեն ողջունել է ՀՀԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Ս. Դանիելյանը: ՀԳՄ վարչության քարտուղար, արձակագիր Նորայր Ադալյանն ասել է «Սկզբնավորվում է ու պիտի ծաղկի եւս մի գեղեցիկ հանդիպման պահ մեր ժողովրդի գրական-հոգեւոր կյանքում` հանդիպում հանճարեղ բանաստեղծի հետ, տոն բոլորի համար...» Ե. Չարենցի մասին ջերմ խոսքեր են ասել բանասիր. գիտ. դոկտոր Կարլեն Դանիելյանը, բանաստեղծի դուստրը` Արփենիկ Չարենցը: Իրենց գործերն են կարդացել Լ. Դուրյանը, Ար. Սահակյանը, Էդ.. Մելիտոնյանը, Մ.Հարությունյանը: Չարենցի մասին ուշագրավ հուշեր է պատմել արձակագիր Խաչիկ Հրաչյանը: Քաղաքի մարզադաշտում տվել է թատերականացված ներկայացում` Չարենցի երկերի մոտիվներով: Վերջում ամբողջ ներկաները երգել են «Ես իմ անուշ Հայաստանի...» երգը: ՉՏԹ տեղի մասնաճյուղում հյուրերը ծանոթացել են նոր ցուցանմուշներին: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986, սեպտեմբերի 24 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4133 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6284