շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-31 /1252/ «Անհուն եւ ճակատագիր»-էջ 5-7:

շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-31 /1252/ «Անհուն եւ ճակատագիր»-էջ 5-7:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը ծանոթանում է Նիկոլ Աղբալյան եւ քննադատի, եւ գրականության պատմաբանի, եւ մատենագետի, եւ լեզվաբանի, այսինքն բանասերի հետ մասնագիտության լիարժեք ընդգրկումով: Աղբալյանի առաջին ելույթները նվիրված են Լեւոն Շանթին: Առանձնահատուկ է եղել Աղբ.-ի վերաբերմունքը Չ-ի հանդեպ, ըստ ամենայնի բարձր գնահատելով, դրական վերաբերվելով նրան, հետագայում նաեւ շատ խիստ խոսքեր է ասում իր հոգեւոր սանին` նկատի ունենալով նրա ձախ որոնումները` նկատի ունենալով նրա «Պոեզո զուռնան» եւ հատկապես «Ռոմանս անսերը» գրքերը, որոնցից վերջինի վրա է «Սիրելի Նիկոլ Աղբալյանին իմ առաջին ուսուցչին, որին ես երբեք չեմ մոռանա եւ երբեք չեմ դադարի հարգել» ընծայագիրը: Ուշադիր հետեւել է գրականություն մուտք գործող հեղինակների` Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Ա. Տիգրանյանի ճանապահին: Աղբալյանը իր ճանապարհը ավարտել է որպես գրականության պատմաբան: Աղբալյանի ժառանգությունը գրեթե 7 տասնամյակ խլված էր հայրենաբնակ ընթերցողից....: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Ալավերդյան 37 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, օգոստոսի 2 Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4536 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6802