շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-24 /1140/., «Փոթորկահույզ դարի մեծ բանաստեղծը», Ե. Չարենց-90

շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-24 /1140/., «Փոթորկահույզ դարի մեծ բանաստեղծը», Ե. Չարենց-90

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը հունիսի 5-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին է վերաբերում: Ներածական խոսքով հանդիսավոր նիստը բացել է հանձնաժողովի նախագահ ՀԿԿ ԿԿ քարտուղար Կ. Դեմիրճյանը: Չարենցի մասին խոսք է ասել ՀԳՄ վարչության նախագահ` Վ. Պետրոսյանը: Նա նշել է, որ Չարենցի մեջ, դեմ-դիմաց ու իրար մեջ միահյուսված ու բաժան-բաժան իրար ժխտելով ու լրացնելով հինգ-վեց բանաստեղծ էր ապրում: Բուլղարահայ գրող Սեդա Սեւանը շնորհակալություն է հայնել ոչ միայն ներկաներին, այլեւ նրան, ով չկա մեր մեջ` Եղիշե Չարենցին, որի ոգին բազմակի անգամ եւ շռայլորեն քառապատկված է մեզանից յուրաքանչյուրի մեջ, բայց եւ միեւնույն ժամանակ տանջալիորեն տանտղնված ամեն մի հայի փառապանքներում: Մի ոգի, որը հար եւ նման էր անզոր մանկիկի` ծնկի եկած իր ժողովրդի առաջ, այս դժվարին երկրի` Հայաստանի առաջ եւ էլ ավելի դժվարին` նրա ձեր եւ իմ ճակատագրի առաջ.... Հաստատ է մի բան. նա չէր պատկանում իրեն... Առաջին եջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4285 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6533