Շաբաթաթերթ՝ «Կանչ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Շաբաթաթերթ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Կանչ» շաբաթաթերթը լույս է տեսել Լիբանանում 1982թ. ապրիլի 26-ին: Թերթն արձագանքում է Լիբանանում տեղի ունեցող պատմական իրադարձություններին, գրեթե ամբողջությամբ պատմում է իսրայելական Սիոնիզմի ազգահալած, արյունալի բանսարկությունների մասին: Թերթի երրորդ և չորրորդ էջերում տպագրված է մի հոդված, որի հեղինակն է Բագրադ Ուլուբաբյանը և հոդվածը կոչվում է՝ «Հերոսական Սարդարապատ»: Հոդվածի նպատակն է Լիբանանի հայությանը զերծ պահել ներկա վտանգից և միշտ հիշել հերոսական անցյալը, որի փառահեղ էջերից է Սարդարապատի ճակատամարտը: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լիբանան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Նվիրատու՝  Լավրենտի Աշոտի Բարսեղյան Չափս՝  23.5*31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4133 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-85