շաբաթաթերթ «Գրքերի աշխարհ»-3 /260/., «Ավետիք Իսահակյանի ելույթը Հայաստանի գրողների միությունում

շաբաթաթերթ «Գրքերի աշխարհ»-3 /260/., «Ավետիք Իսահակյանի ելույթը Հայաստանի գրողների միությունում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1937թ. ապրիլի 16-ի ելույթում Ավ. Իսահակյանը գրական ցածր ու նվաստ միջավայրի առաջ պաշտպանում է իր մարդկային ու ընկերային զգացմունքները, ուր անդրադարձել է նաեւ Եղիշե Չարենցի հետ իր հարաբերություններին, նշել, որ մոտ է եղել նրա հետ եւ գնացել է նրանց տուն: «Ես նրան շատ մեծ գրող եմ ճանաչում-որպես մարդ, թողնենք մի կողմ` անհավասարակշիռ է եւ այլն, բայց որպես գրող ես գնահատել եմ նրան: Այո հարցրել եմ ինչումն են քեզ մեղարել եւ նա երդվեց-ամեն բանով, որ ինքն անմեղ մարդ է, միակ հանցանքն այն է, որ նա գրել է մի ոտանավոր, որի մասին դուք գիտեք, եւ նա ասում է, որ այդ մասին միայն Ակ. Բակունցին է ասել եւ Ակսելն էլ իրեն դավաճանել է.... Նա գրքեր ու գրասեղան էր ծախել, եկան որ տանեն եւ երբ տանում էին սեղանն ու գրքերը նա լաց եղավ: ես շատ վատ ազդվեցա:... Նա ասաց, երկրորդ անգամ տեսնելիս ես միջամտեմ բժիշկներին, նրան ավելի շատ դոզա տալու ու ես միջամտեցի» Վշտունու հարցին, թե ինչ է գրում նա այժմ» Իսահակյանը պատասխանել է «...Չեմ հիշում, բայց կարծեմ կրում էր այսպես վերնագիր` «Նավզիկե»: Այո, եղել է մի շրջան, երբ Չարենցը կասկածել է իր նվիրյալ բարեկամին: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991, հունվար 11 Չափս՝  42 x 29,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6884