շաբաթաթերթ «Գրական թերթ»-8/2605/., «Եղիշե Չարենց», «Իմ ժամանակակիցները» անտիպ գրքից հատված

շաբաթաթերթ «Գրական թերթ»-8/2605/., «Եղիշե Չարենց», «Իմ ժամանակակիցները» անտիպ գրքից հատված

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նյութը խմբագրությանը տրամադրել է Ն. Զարյանի այրին` արձակագիր Անժելա Ստեփանյանը: Հուշը Ն. Զարյանը գրել է հոգեկան ծանր վիճակում, մահից առաջ: Ըստ հեղինակի տողերի` Չարենցը մեր գրականության եւ իր կյանքի մեջ մտավ ինպչես գարնանային ամպի որոտ, մեծ հակասությունների եւ մեծ կրքերի բանաստեղծ, մարդ ու քաղաքացի: Նա նշում է նաեվ` Չարենցն առաջարկել է իրեն ստեղծել տաղանդավոր գրողների բլոկ եւ հողմացրիվ անել գրական խուժանը: Այս մասին տեղյակ է պահել Ալազանին, իսկ վերջինս էլ ամեն ինչ պատմել էր խանջյանին, որից հետո Չարենցին վտարել են գրողների միությունից:Չարենցը նամակներ է գրել Բերիային, Գորկուն, Ստալինին: Բերիան Չարենցին հրավիրել է Թիֆլիս, զրուցել, վերականգնել Գրողներ միության մեջ եւ յոթ հազար ռուբլի փող տվել,- գրում է Ն. Զարյանը: Չարենցի Ճակատագրի մեջ այդ օրերին վճռակլան դեր է խաղացել նաեվ Մ. Արմենի նամակը` ուղղված ԿԿ առաջին քարտուղար Ամատունուն,ուր խոստովանում է, որ իրենց խմբակը իրոք նացիոնալիստական էր եւ խմբակի ղեկավարներն էին Չարենցն ու Բակունցը , իսկ ինքն ու Գ. Մահարին միայն խաբված էին: Չարենցը բանտում մեռավ, որովհետեվ նրան մորֆի չտվին, առանց դրա նա էլի կմեռներմիայն թե ազատության մեջ»,- գրում է Ն. Զարյանը: Հեղինակ՝  Ն. Զարյան Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000, հուլիսի 21 Չափս՝  42,5 x 30 սմ Նվիրատու՝  Ալբերտ Իսոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7438