Շաբաթաթերթ «Գրական թերթ»-46, /2397/ «Փակ դռն. գաղտնիքը»` Դր. Տեր-Սիմոնյան, Վ.Թոթովենց, Զ.Եսայան

Շաբաթաթերթ «Գրական թերթ»-46, /2397/ «Փակ դռն. գաղտնիքը»` Դր. Տեր-Սիմոնյան, Վ.Թոթովենց, Զ.Եսայան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում փաստեր ու փաստաթղթեր, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են փակ դռների ետեւում: Դ Տեր-Սիմոնյանը ձերբակալվել է 1936թ. օգոստոս. 9-ին եւ մեղադրվել իբրեւ քողարկված տրոցկիստ եւ որը 1923-ից մղել է հակահեղափոխական պայքար սկսած 1928-ից Փարիզում աշխատելու տարիներին մեղադրել են` Մոսկվայում 1934թ.-ին Վ. Տեր-Վահանյանի հետ հանդիպումների համար, որի հետ հանդիպել են նաեւ Չարենցը, Բակունցը, Մահարին, Ալազանը, Վշտունին: Վ. Տր-Վանանյանն ասել է, թե իզուր են հետապնդում Չարենցին ու Բակունցին, նրանց պետք է սատար կանգնել եւ չհալածել նացիոնալիզմի մեջ մեղադրանքով: Գնդակահարությունից առաջ Դ Տեր- Սիմոնյանը ծեծից ու ջարդից խոստովանել է հայտարարելով իր մեղքի մասին: Հարցաքննել են նաեւ Թոթովենցին, որը խոստովանել, մեղավոր է ճանաչել իրեն, բացի լրտեսությունից, Զապել Եսայանին, որը մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել ՀՀԴ անդամ լինելու եւ լրտեսության մեջ: Պակ-ի ղեկավար Մուղդուսու կարգադրությամբ Սահակ Տեր-աբրիելյանին 1937-ի օգոստոսին սպանել եւ երրորդ հարկի պատուհանից դուրս են նետելեղբայրներ Նիկողոսյանը եւ Իվան Գեւորկովին: Միեւնույն գործի մեջ կան եւ զոհերի եւ դահիճների ճակատագրեր: Դ. Գասպարյանն առաջարկել է կառուցել 1937-ի զոհերի անմեղության հուշարձան»: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, 11 նոյեմբերի Չափս՝  59,7x42սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6868