Շաբաթաթերթ «Գրական թերթ»-44 2395/., «Փակ դռների գաղտնիքը»3. Ակել Բակունց, էջ` 3-4

Շաբաթաթերթ «Գրական թերթ»-44 2395/., «Փակ դռների գաղտնիքը»3. Ակել Բակունց, էջ` 3-4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը Պակ-ի արխիվում Բակունցի Գործ-4131, ֆոնդ-3036., 8 հատորով, բոլոր հատորներում 834 վավերագրի մասեր:Սա ամենամեծ գործն է, սկսած 1936թ. մայիսի 21-ից նոյեմբերի 10-ը եւ հետո: Սա նաեւ խմբային գործ է` ողբերգական ճակատագրով դատապարտվածներ` Ն. Ստեփանյանի, Դ. Տեր-Սիմոնյանի, Ս. Գալոյանի, Ռ. Աղամալյանի..... մասին: Դատական մարմինները խմբի պարագլուխ են համարել Ն. Ստեփանյանին, իսկ առավել եռանդուն ղեկավարներ` Ա. Բակունցին եւ Ե. Չարենցին: Այս գործի մեջ կան վավերագրեր նաեւ Ե. Չարենցի , Վ. Թոթովենցի եւ այլոց մասին: Ն. Ստեփանյանի հանցավոր գործունեությունը բացահայելու համար գործին կցվել են քաղվածքներ տասնութ անձանց հարցաքննություններից /42/: Հոդվածում նշվում է նաեւ ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողի հարցաքննությունների ժամանակ տրված պատասխանները Չարենցի հետ ունեցած կապի մասին: Տպագրված է նաեւ Բակունցի երկու նամակները` ուղղված ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմին, որտեղ խոսվում է նաեւ Ն. Զարյանի` բոլոր միջոցներով Բակունցին հարվածելու մասին ...: Հայ արձակի շողուն աստղը մարեց 1937թ. հուլիսի 8-ին: Անմեղ նահատակը արդարացվել է 1955թ. մարտի 2-ին: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, հոկտեմբերի 26 Չափս՝  59,7x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4608 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6864