շաբաթաթերթ «Գրական թերթ»-32 /2334/., «Հայ բանաստեղծները և ռիգվեդան»էջ` 4-րդ:

շաբաթաթերթ «Գրական թերթ»-32 /2334/., «Հայ բանաստեղծները և ռիգվեդան»էջ` 4-րդ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է, որ հայ գրողներից ու բանաստեղծներից շատերն են սիրել հին հնդկական գրականությունը, հաղորդակցվել նրան, որը նպաստել է նրանց գրական հետաքրքրությունների ձեվավորմանը, արտացոլվել է նրանց ստեղծագործության մեջ: Բուռն հետաքրքրություն է տածել հնդկական մշակույթի նկատմամբ նաեվ Ե. Չարենցը: Չարենցի անձնական գրադարանում պահվում են Կալիդասայի, Աշվագնուշայի, Ռ. Թագորի ստեղծագործությունները, Գանդիի «Իմ կյանքը», գրքեր հնդկական փիլիսոփայական եվ կրոնի վերաբերյալ: Այդ սիրո արձագանքն էր «Սոմա» պոեմը, որը Չարենցը գրել է 1918թ.: Ցաիրցինում, հեղափոխության անմիջական ազդեցւթյամբ: Հնդկական դիցաբանության մեջ Սոման արբեցնող ըմպելիքի աստվածն է, նաեվ այն հյութն է, որը քամում են լեռնային մի բույսից եվ զոհաբերության ժամանակ մատուցում աստվածներին: Չարենցը իր պոեմում Սոման դարձնում է հեղափոխության խորհրդանիշ: Առաջին հրատարակությունն ուներ «Նոր վեդյան պոեմ» ենթավերնագիրը եվ Ռիգվեդայից քաղաք «Սոմա, դու վերջին ազատություն» բնաբանը: Չարենցը գիտեր, որ վեդայական Սոման տղամարդկային էություն է մարմնավորում, սակայն պոեմում ներկայացնում է որպես կին` անվանելով «քույր», ազատություն, հեղափոխութան խորհրդանշող` Սոմային մոտեցնելով եվրոպական պատկերացումներին,- գրում է հոդվածագիրը: Ռիգվեդային հաղորրդալկցվել են նաեվ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Վարուժանը եվ Սիամանթոն: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վարագանուշ Առաքելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3884 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6175