շաբաթաթերթ- «Գրական թերթ»-26 /23421/«Բանաստեղծն ինքն իր դիմաց», «Հանդիսանք» Լեռնայյին Ղարաբաղում»-էջ

շաբաթաթերթ- «Գրական թերթ»-26 /23421/«Բանաստեղծն ինքն իր դիմաց», «Հանդիսանք» Լեռնայյին Ղարաբաղում»-էջ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ան. Չարենցը հոդվածում նշում է, որ ինքն իրեն ճանաչելու եւ գնահատելու պրոցեսը բնորոշ է Չարենցի կյանքի վերջին շրջանին, երբ բազում ուղիներով եւ հերկերով անցած» եւ «իմաստության դառն պտուղը» ճաշակած բանաստեղծը` մնալով ինքն իրեն իր հետ, ժամանակի դեպքերի անմիջական մղումով քննում է իր կյանքը: Նրա մեջ մշտապես եղել է այն գիտակցությունը, որ ինքն իբրեւ ստեղծագործող աշխարհ է եկել «պատմության թելադրանքով»: Իր հոգու հուսահատ ձայնանիշերը` անձնական ապրումի` ինտիմ խոհերի ձեւով բանաստեղծը դրոշմել է վերջին երկու գրքերի` «երկիր Նաիրի» եւ «Գիրք ճանապարհի»-ի մաքուր էջերին` կարծես միայն ինքն իր համար: Այնուհետեւ Ան. Չարենցը մեջբերումներ է անում եւ վերլուծում Չարենցի ստեղծագործություններից տողեր, ուր կան մահվան մոտալուտ մահվան, վերջին հանգրվանին մերձենալու նոր զգացողության ապրումներ: Հեղինակ՝  Հր. Ալեքսանյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4306 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6559