շաբաթաթերթ «Գրական թերթ»-23 /2377/., «Նաիրյան  երեւն էր քո մեջ», Ալ. Մյասնիկյան-100

շաբաթաթերթ «Գրական թերթ»-23 /2377/., «Նաիրյան երեւն էր քո մեջ», Ալ. Մյասնիկյան-100

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Յուրի Հովհաննիսյանը հոդվածի սկզբում տեղադրել է Հովհ. Թումանյանի, Վ. Թոթովենցի, Դ. Դեմիրճյանի տողերն` ուղղված Ալ. Մյասնիկյանին: Հոդվածագիրը նշում է` ժամանակակիցների վկայությամբ , Ալ. Մյասնիկյանը միշտ էլ համակրանքով է վերաբերվել Ե. Չարենցին, բարձր գնահատել նրա գրական տաղանդը: Բանաստեղծի հետ մոտիկից ծանոթացել է 1922-ի դեկտեմբերին, Մոսկվայում: Այդ ջերմ վերաբերմունքը, խոր ու անկեղծ համակրանքը փոխադարձ էր: Հոդվածագիրը ներկայացրել է բանաստեղծի ժամանակակիցներից Մ.Մազմանյանի, Աղասի Վարդանյանի, Մկրտիչ Արմենի հուշերից հատվածներ, Չարենց-Մյասնիկյան հարաբերություններին: Հարություն Սուրխաթյանի նամակից հատված` ուղղված Ալ. Մյասնիկյանին` Չարենցին Եվրոպա շրջագայության ուղարկելու մասին: Չարենցը պաշտամունքի հասնող սեր է տածել Ալ.Մյասնիկյանի նկատմամբ: 1925թ. մարտին լսելով Ալ. Մյասնիկյանի, Ս. Մոգիլեվսկու եվ Գ. Աթաբեկյանի ողբերգական մահվան լուրը, խորը վշտով համակված բանաստեղծը անմիջապես հեռագրում է, որը տպագրվում է նույն թվի Խորրդային Հայաստան թերթի մարտի 27-ի համարում... Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Յուրի Հովհաննիսյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4102 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6270