շաբաթաթերթ «Գրական թերթ»-19., Վ. Պետրոսյանի զեկուցումը Հայաստանի գրողների համագումարում: Էջ 1-4:

շաբաթաթերթ «Գրական թերթ»-19., Վ. Պետրոսյանի զեկուցումը Հայաստանի գրողների համագումարում: Էջ 1-4:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՀԳՄ վարչության առաջին քարտուղար Վարդգես Պետրոսյանի զեկուցումը տպագրած է «Արտահայտել մեր ժամանակը` իր ողջ վեհությամբ եվ դրամատիզմով» խորագրի ներքո: Զեկույցով ՀԳՄ վերջին հինգ տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին, նշել է, որ սովետահայ պոեզիան միշտ էլ հարուստ է եղել բանաստեղծական բարձր անուններով: Խոսելով սովետահայ պոեզիայի որեվէ ժամանակահատվածի մասին, անհնար է մտովի չտեսնել Ե.Չարենցի կենդանի ներկայությունը: Չարենցն իր աչքերով տեսավ բազմադարյան մեր պատմության ամենադժնի գործողությունը....ստեղծեց երկեր` բացառիկ ուժով մարմնավորելով այդ ողբերգությունը... սով. պոեզիայում բացառիկներից մեկը լինելով , կառուցողական այդ հենքի մեջ չմոռանալով մարդուն, որ ունի սեր, որ ունի սիրտ»: Չարենցը գրակ-ան մեջ եղավ այն, ինչ կյանքում էր եվ կյանքում` այն ինչ էր գրականության մեջ-բանաստեղծ եվ զինվոր: Չարենց քաղաքացին եվ բանաստեղծը այսօր էլ չափանիշ է եվ հորիզոն մեր պոեզիայի համար:.... Մեր շատ բանաստեղծներ` Հովհ.թումանյանից, Չարենցից մինչեվ Սեվակ ու Շիրազ դեռ սպասում են իրենց թարգմանիչներին,- նշել է զեկուցողը: առաջին էջի երին աջ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2869 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6128