շաբաթաթերթ «Գրական թերթ»-18 /2164/., «Խոսք գագաթների մասին»-էջ` 3-րդ

շաբաթաթերթ «Գրական թերթ»-18 /2164/., «Խոսք գագաթների մասին»-էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իր հոդվածում Վ. Դարբնին անդրադարձել է Էդ.. Ջրբաշյանի «Չորս գագաթ» գրքին` նվիրված Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, և Չարենցի ստեղծագործության մի շարք կարևոր պրոբլեմային քննությանը: Նշելով, «Հոգու դիալեկտիկան Ե.Չարենցի պոեզիայում» էդ. Ջրբաշյանի ծավալուն հետազոտության մասին, հոդվածագիրը գրում է, որ Էդ.. Ջրբաշյանն առաջինն է հանգամանալից խոսք բացել Չարենցի հոգեբանական պոեզիայի նորարարական բնույթ մասին, այն պրոբլեմների կապակցությամբ, որոնց մեջ հերոսների հոգեբաական նկարագրի, ներքին բարդության ու հակամարտությունների պատկերը առանցքային թեմա է, ինքնուրույն ստեղածագործական խնդիր: Չարենցը առաջին մեծ գրողն է, որ ցույց տվեց հերոսի հոգեկան աշխարհում տեղի ունեցող հակասութհյունները, սուր բեկումներն ու անցումները: Էդ.. Ջրբաշյանը մեկ անգամ եվս անդրադարձել է Ե. Չարենցի «Ես իմ անուշ»-ին առաջին տողի բառ թե բար-ին , վերջակետ դրել տարակարծիքներին` հօգուտ արեվահամ բառի,- գրում է Վ. Դարբնին: Առաջի էջի վերին եզրի մոտ ` ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վազգեն Դարբնի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3125 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6138