Նորադուզի գերեզմանոցը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Նորադուզի գերեզմանոցը: Երևում են տարբեր մեծության և ձևի գերեզմանաքարեր: Առաջին պլանում ուղղանկյունաձև քարե պատվանդանի վրա կանգնած են իրար կողքի երեք խաչքար, նույն ձևի կանգնեցված են զույգ խաչքարեր: Կան տապանաքարեր՝ հորիզոնական, պառկած դիրքերով: Տապանաքարերից մի քանիսը գլանաձև են, երկար: Ետին պլանում երևում են գյուղի հարթ ծածկերով, քարե ցանկապատներով տները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  ա/ 10.8, բ/ 10.1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Նորադուզ /Կամոյի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Բարձրություն (սմ)՝  ա/ 8.5, բ/ 7.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2089/1ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-63