Նորադուզ գյուղը և գերեզմանոցի մի մասը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Նորադուզ գյուղը և գերեզմանոցի մի մասը: Առաջին պլանում գերեզմանոցի մի մասը: Գերեզմանաքարերը տարբեր ձևերի են ու դրված են տարբեր դիրքերով: Դրանց մի մասը խաչքարեր են՝ դրված քարե պատվանդանների վրա, մյուս մասը՝ ուղղանկյուն զուգահեռանիստի ձև, մեջը՝ փոս: Տապանաքարերի մի մասը դրված են հորիզոնական դիրքով՝ կեսը հողի մեջ: Ետին պլանում երևում է Նորադուզ գյուղը, հարթ, հողե ծածկով քարաշեն տները՝ օժանդակ կառույցներով, ցանկապատված բակերով ու բանջարանոցներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նորադուզ /Կամոյի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.2 Բարձրություն (սմ)՝  8.4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2089/9 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-63