«Նոր ուղի» N 6-7

«Նոր ուղի» N 6-7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապտա-կանաչ խունացած կազմով, մաշած կողով, կազմի ետեւի մասը (բացակայող) ստվարաթղթով փոխարինված ամսագիր: «Գրական դիսկուսիա» բաժնում (էջ 109) Վ.Թերզիբաշյանի «Պոեզիաի, ստեղծագործական մեթոդի եւ ժանրի մասին» հոդվածն է, ուր հեղինակը վերլուծում է Չարենցի «Էպիքական լուսաբաց»-ում ուրվագծված ոճական տենդեցները: Մեկը՝ գաղափարների(խոհերի) պոեզիանբ է, որ ձգտում է ընդգրկել էպոխայի խոշորագույն պրոբլեմները մոնումենտալ ձեւերով: 117-րդ էջին Ընձակ Վահանյանի «Ճգնաժամ ՝ ապրում արդյոք մեր պոեզաին» գրախոսությունն է: Հեղինակը վերլուծում է 20-ական թթ-ի պոեզիան՝ նայիվ դատողություններով, աղքատ պատկերներով, նեղ գաղափարներով: Որպես բացառություն գրախոսը առանձնացնում է Չարենցին՝ պոեզիայի կոչման բարձրության վրա կանգնած նրա երկերով, այն էլ այն ժամանակ, երբ Չարենցը գտնվում էր քաղքենիական շրջապատի ճիրաններում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1248 78 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2475