Նոր Իսրայելի սաղմոսներ: Տաճկական սարսափներ, 1896-1906

Նոր Իսրայելի սաղմոսներ: Տաճկական սարսափներ, 1896-1906

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր Իսրայէլի սաղմոսներ: Տաճկական սարսափներ, 1896-1906 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհ. Կոստանեան. Նոր Իսրայէլի սաղմոսներ: Տաճկական սարսափներ, 1896-1906. / Ов. Костанянъ. Псалмы Новаго Израиля. - Բագու, 1909, տպարան «Տրուդ» / Баку, 1909, тип. «Трудъ»: Շապիկը կարմիր երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում՝ հեղինակի ընծայագիրը սև թանաքով՝ «Սիրելի Յովհաննէսին Յովհաննէսից՝ 1909 7/IX Բագու»: Էջ 48-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կռնակի հատվածը խունացած և թեթև մաշված է: Հեղինակ՝  Կոստանյան Հ. Էջ՝  48 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/297