Նոր ժողովածու: Միջնադարյան հայոց տաղեր ու ոտանավորներ: Ա և Բ պրակ (միակազմ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր ժողովածու: Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ: Ա և Բ պրակ (միակազմ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին անգամ հրատարակեց Կարապետ Կոստանեանց. Նոր ժողովածու: Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ: Ա և Բ պրակ (միակազմ). Սույն գրքին համակազմ են նաև՝ Կ. Կոստանեանց. Յովհաննէս Թլկուրանցին եւ իւր տաղերը; Թովմա Մեծոփեցու յիշատակարանը; Ծաղկաքաղ արձակ եւ չափածոյ բանից ի պէտս վարժարանաց. - Թիֆլիս, 1892, տպարան Ի. Մարտիրոսեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարնի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը կարմիր կաշվից է, վրան դրոշմված է հրատարակչի անունը, ներքևի մասում դրոշմված են Հովհ. Թումանյանի անվանատառերը՝ «Յ. Թ.»: Պրակ Ա-ի տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին գրքի՝ «Ծաղկաքաղի», էջ 27-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարնի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն գրքի՝ «Ծաղկաքաղի», տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յովհաննէս Թումանեան»: Մի քանի էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են: Էջ՝  76; 78; 59; 88; 18, 2 թ. աղյուս. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1892 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  17,8 Կազմող՝  Կոստանյանց Կ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/684-1