Նոր գինի (1980)

Նոր գինի (1980)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կենցաղային հորինվածք գինու մառանում: Կտուրի տակ՝ փոքրիկ պատուհանով, գերանածածկ առաստաղով, աղյուսապատ և սալահատակ ինտերիերում, ձախից՝ երիտասարդ պատանի՝ գլխարկով և սև գոգնոցով, երկու ձեռքով փայտե բահով խառնում է տակառի գինին՝ հայացքը ուղղած դիմացի տղամարդուն: Աջից՝ տղամարդը սևահեր, բեխերով, հագին՝ սև գոգնոց, ևս կիսադեմով, փոքր-ինչ կռացած, երկու ձեռքով բռնած դույլը՝ շրջած դեպի տակառը: Տակառի ետևում՝ ևս մի տակառ, տաղտակով ծածկված, վրան՝ կուժ: Դեպի ձախ՝ մեկ այլ տակառի հատված: Առաստաղի առջև՝ ձախ կողմերից՝ կախված զամբյուղ, կենտրոնում՝ թելերով գործած կանաչ շիշ: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  70*60 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-205/3