Ներքնազգեստ–շապիկ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Շապիկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բազմագույն տարբեր կտորներից։ Ուղիղ ձևվաքծի չէ, ունի վզի ուղղաձիգ բացվածք։ Առաջամասը մինչև ազդրեր կարված է բաց մանուշակագույն բրդյա կտորից և երկտակ է։ Թիքնամասը մինչև ազդրերը և թևերի վերին հատվածը կարված են գունավոր բամբակյա կտորից։ Թևերի մնացած մասը աստիճանաբար լայնացող է և կարված է դարչնագույն բամբակյա կտորից։ Ազդրերից ցած ընկած մասը երկու կողմից էլ կարված է մուգ բալի գույնի արհեստական մետաքսյա կտորից, որը ծիստ լայնանում է շնորհիվ դարսերի։ Երկարություն (սմ)՝  132 Ուսի լայնություն (սմ)՝  40 Թևի երկարություն (սմ)՝  54 Նյութը՝  բուրդ, մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Փերիա գավառ Միլակերտ գ. Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Լայնություն (սմ)՝  23 Հայտնաբերման ժամանակը՝  22.10.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6257/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2837