«Ներսիսյան դպրոցի 1911թ. շրջանավարտները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Ներսիսյան դպրոցի երեսունվեց շրջանավարտ: Լուսանկարի ձախ անկյունում՝ օվալաձև շրջանակի մեջ, պատկերված է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին: Նա սպիտակամորուս է, եկեղեցական վեղարով և շքանշաններով: Նրա լուսանկարից ներքև՝ կլոր շրջանակի մեջ, պատկերված են շրջանավարտներից տասնմեկը, որոնք 25-30 տարեկան երիտասարդներ են՝ օձիքով, կոստյումով: Բոլորը կանգնած են. բացի մեկից մնացածն ունեն բեղեր: Նկարի աջ մասում պատկերված են նրանցից ինը՝ համազգեստով: Այդ նույն մասում կա մի խմբակային լուսանկար, որր վրա պատկերված են մի սենյակ և շրջանավարտներից տասնինը: Լուսանկարի ներքևի մասում մի նավակ է, որի վրա՝ տասնհինգ տղամարդ: Նրանցից յոթը՝ քառակուսի, յոթը՝ շրջանաձև շրջանակների մեջ են: Ձախ մասում՝ մեծ կլոր շրջանակի մեջ, պատկերված անձնավորությունը հավանաբար, տնօրենն է: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911թ. Նվիրատու՝  Մարգարիտա Նիկոլայի Սոկոլովա Չափս՝  38.3*29.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6030/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-378