Ներսեսի Բերբերովի լուսանկարը և վկայականը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նոր Նախիջևանի ռեալական ուսումնարանի սան Գրիգոր Ներսեսի Բերբերովի 7-րդ լրացուցիչ դասարանի վկայականն է: Լուսանկարը ամրացված է փաստաթղթի վերևի ձախ անկյունում մետաղե ամրակով: Լուսանկարում Գրիգոր Բերբերովն է և դա հաստատված է ուսումնարանի երկու կնքադրոշմներով ու ստորագրություններով: Վկայականը լրացված է սև թանաքով, ռուսերեն, պարզ ընթեռնելի ձեռագրով: Վկայականում ուսումնարանի մանկավարժական խորհրդի կողմից նշվում է, որ Գրիգոր Ներսեսի Բերբերովը սովորել և ավարտել է ռեալական ուսումնարանի 7-րդ լրացուցիչ դասարանը գերազանց վարքով, ներկայացված է նրա առաջադիմությունը 14 առարկայից: Վկայականի վերջում նշվում է, որ դրանով Բերբերովը կարող է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հաստատված է ուսումնարանի դիրեկտորը և մանկխորհրդի քարտուղարը: թերթ՝  2 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916թ. Լայնություն (սմ)՝  ա.լուս.՝ 7.2, բ. 22.1 Բարձրություն (սմ)՝  ա. լուս.՝ 12.2, բ. 35.4 Նվիրատու՝  Գուրի Եվգենիի Զախարով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6285/5ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-193