Ներկա սովը և իր պատճառները: Դասախոսված Տրապիզոն 1908 հոկտ. 9-ին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ներկա սովը եւ իր պատճառները: Դասախօսւած Տրապիզոն 1908 հոկտ. 9 ին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մալխաս. Ներկա սովը եւ իր պատճառները: Դասախօսւած Տրապիզոն 1908 հոկտ. 9 ին. «Փարոս» հրատարակչական ընկերութիւն N1. - Տրապիզոն, 1909, տպարան «Մէշվէրէթ»-ի: Շապիկը սպիտակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ անկյունում կա հրատարակչի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 114-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի դարձերեսին տպագրված է հեղինակի նվիրագիրը՝ «Իմ մեծ ուսուցիչ Ս. Զաւարեանցին կը նուիրեմ. Մալխաս»: Էջեր 108-109-ի միջև ամրացված է աղյուսակ: Կազմերեսները թեթևակի խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակը նույնպես մաշված է: Հեղինակ՝  Մալխաս Էջ՝  115, 1 թ. աղյուսակ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/344