Ներբողեանք ասացեալ այրն Աստուծոյ Ոհան Ոսկեբերան...ի վերայ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Ներբողեանք ասացեալ այրն Աստուծոյ Ոհան Ոսկեբերան...ի վերայ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհան Ոսկեբերան. Ներբողեանք ասացեալ այրն Աստուծոյ Ոհան Ոսկեբերան...ի վերայ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ. - Կ. Պոլիս, 1734, տպարան Գր. Մարզվանեցի: Կազմը հարդագույն երանգով ստվարաթղթից է, առանց վերնագրի և այլ տվյալների: Կազմերեսներին դրոշմված են մուգ կանաչ բուսանախշեր: Առաջին կազմերեսի վերևի աջ մասում, վերջին կազմերեսի դարձերեսին և վերջին էջի ձախ ու ներքևի լուսանցքներում կան անհայտ անձի՝ դժվար ընթեռնելի մակագրությունները սև թանաքով: Տիտղոսաթերթին պատկերված է սև-սպիտակ դրվագազարդ նախշ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ Գրիգոր Լուսավորչի սև-սպիտակ պատկերը: Կազմերեսները և կռնակը խունացած ու մաշված են, որոշ էջերին կան ջրահետքեր: Հեղինակ՝  Հովհան Ոսկեբերան Էջ՝  130 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1734 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/489