Նեգատիվ՝ լուսանկարի. Ա.Խաչատրյանը Փարիզում՝ իր ծննդյան 70-ամյակի առիթով կազմակերպած ճաշկերույթի ժամանակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանը նստած է սպասավորված սեղանի մոտ մուգ գույնի բաճկոնով, վերնաշապիկի օձիքի տակից կապված է մեծ անձեռոցիկ: Շուրջը նստած են հյուրեր, որոնց թվում կոմպոզիտորի որդին՝ Կարենը և ֆրանսահայ հասարակական գործիչ Ա.Դարբինյանը: Լուսանկարն արված է Փարիզում կոմպոզիտորի հեղինակային համերգների օրերին: Նյութը՝  Ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 թ. Նվիրատու՝  Ա.Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1002 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-523