Նեգատիվ` լուսանկարի. Ա.Խաչատրյանը Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացած «Սպարտակ» բալետի ներկայացումից հետո` կնոջ` Նինա Մակարովայի, Հակոբ Զարոբյանի, Եվգենի Չանգայի, Արամ Քաթանյանի, Էդվարդ Միրզոյանի հետ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աջից ձախ կանգնած են Ա.Խաչատրյանը կիսադեմ ` սպիտակ վերնաշապիկով, բծավոր մուգ մոխրագույն կոստյումով և փողկապով (կոստյումի աջ դարձածալին Լենինյան շքանշանն է), Հայաստանի Կուսկոմի կենտկոմի 1-ին քարտուղար Յա.Զարոբյանը , Ն.Մակարովան` (Ա.Խաչատրյանի կինը) երեկոյան սև զգեստով , երևանյան «Սպարտակ» բալետի բեմադրիչ Եվգ.Չանգան, կոմպոզիտոր Է.Միրզոյանը, դիրիժոր Ա.Քաթանյանը: Հեղինակ՝  Լուսանկարիչ`Ա.Կլեկչյան Նյութը՝  ֆոտոժապավեն Լայնություն (սմ)՝  8,1 Երկարություն (սմ)՝  5,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  24 մարտի 1965 թ. Նվիրատու՝  Գնվել է լուսանկարիչ Ա.Կլեկչյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  115 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-12/10