Նեգատիվ՝ լուսանկարի. Ա. Խաչատրյանը ՀԽՍՀ գիտության և արվեստի գործիչների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին շարքում աջից ձախ նստած են Ա. Խաչատրյանը՝ սպիտակ վերնաշապիոկվ, սև կոստյումով և փողկապով (կոստյումի աջ դարձածալին Պետական մրցանակների մեդալներն են), Փիրուզյանը, երգիչ Շ. Տալյանը: Երկրորդ շարքում են ծողովրդական արտիստ Ա.Ավետյանը, ԽՄ Մարշալ Հ.Բաղրամյանը, երգչուհի Հ. Դանիելյանը, Մ. Մելիք-Ադամյանը: Երրորդ շարքում կանգնած են ժողովրդական արտիստ Դ. Մալյանը, կինոռեժիսոր Հ. Բեկ-Նազարյանը, աստղաֆիզիկոս Վ.Համբարձումյանը (ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ), ժողովրդական արտիստ Ա.Գուլակյանը և մի կին (ինքնությունը հայտնի չէ): Հեղինակ՝  Լուսանկարիչ` Հ. Հովսեփյան Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  6.1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 թ. Նվիրատու՝  Ա. Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1067 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-646