Նատյուրմորտ: Վարդեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ վարդագույն ու մանուշակագույն ծածկակտորի ֆոնին ձախից և գորշ մանուշակագույն, թանաքագույն պատի աջից կան հսկայական ծաղկեփնջեր՝ խոշոր ու մանր, կարմիր, դեղնակարմիր, գորշ վարդագույն, մանուշակագույն, թանաքագույն, դեղնադարչնագույն վարդերի, որոնք շրջապատված են խիտ, գոր, դեղնականաչ տերևներով՝ համարյա ծածկող անոթները, որում տեղադրված են: Կենտրոնական մասում երևում է ցածր, հաստափոր, գորշ թանաքագույն, երկնագույն անոթ, նրանից ձախ և աջ կա անորոշ հարթություն, որի վրա են խոշոր, կլորավուն, շագանակագույն, թանաքագույն, կարմիր, դեղնականաչ, շագանակագույն պտուղները: Հեղինակ՝  Սապունով Նիկոլայ Նիկոլաևիչ 1880-1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-151