Նատյուրմորտ հրեշտակով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը փակցված է կենցաղային օվալաձեւ հայելու վրա: Կենտրոնական հայելու վրա տեղադրված է հրեշտակի գլուխ՝ թեւերով, որը, ըստ երեւույթին, 18-րդ դարի եկեղեցական ձեւավորման մի մաս է. այն խիստ մաշված է, պատրաստված է փայտից եւ կրում է ոսկեզօծման եւ ներկի հետքեր: Քանդակը շրջապատված է կտրտված վարդագույն խեցիներից պատրաստված "ծաղիկներով" եւ մանր կապտամոխրագույն խեցիներով: Շրջանակ կազմող կողավոր ապակին խիտ ծածկված է կտրատված եւ իրար փակցված խեցիներով եւ բազմաթիվ մանր խեցիներով Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 Չափս՝  49.5 x 41 x 8 սմ Նյութը՝  հաելի, փայտ, խեցի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  25