Նատյուրմորտ կիթառով (1973)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջի պլանով,լայն պատուհանին կիպ,դեղնականաչավուն սեղանի վրա՝ մրգերով և տարբեր առարկաներով նատյուրմորտ:Սեղանի աջ անկյունում՝ կապտամանաշուկագույն թասի մեջ երեք կանաչ տանձ,կողքին,սեղանին՝ երկու նարինջ և մեկ տանձ,երկարավուն նեղ սափոր,ետևում՝ պատուհանին հենած,ոչ մեծ կտավ եռանկյունաձև լեռան պատկերով:Դեպի ձախ՝ բացված գիրք նկարչի ստորագրությամբ:Ետևում՝ պատուհանին անկյունաձև հենած կիթառ:Պատուհանից դուրս, ծառերի ֆոնին պատկերված է երկրաչափական ձևերով լուծված շենքերի մի հատված: Հեղինակ՝  Սիմոն  Սամսոնյան (1915 - 2003) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  89x106.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-718/2