Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նատյուրմորտը դիտված է վերևից: Կոմպոզիցիոն կենտրոնում կլոր պտղաման, մեջը՝ երեք պտուղներ և ծաղկանախշ: Դրա ձախ մասում բաց կապտավուն կտորով ձևավորում, վերին մասում տերևի ձևով նախշ, վրան ծաղկանախշ, աջում՝ երկու թասակ: Պտղամանի տակ պտուղներով հողաթափեր, իսկ ներքևի հատվածում՝ մուգ կարմիր, կանաչ և կապույտ գծանախշով կտոր: Ստորագրությունը ձախ ներքևի անկյունում՝ ռուսերեն և հայերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էրիվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  89 х 88,7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-101 / Ժ-72