Նատալյա Թեումյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Նատալյա Թեումյանի դիմանկարը Հ. Հովնաթանյանի ոճի մեջ առավել դասական, կատարյալ ստեղծագործություն է: Փայլուն գեղանկարչական լուծումների կողքին, կերպարը գերում է հոգեբանական բնութագրման նրբությամբ: Նատալիայի կերպարում նկարիչը ամփոփելով հաղորդում է առաջին հերթին իր կանացի կերպարների հավաքական գիծը` կանացիությունը: Ն. Թեումյանի դեմքին արտահայտված են կոնկրետ անհատական գծեր` հուզիչ միամտություն, հեզություն և տրտմություն: Կերպարը տոգորված է հոգեկան զինաթափող փխրունությամբ: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Հովնաթանյան Հակոբ Մկրտումի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1830-40-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  614 Բաժնեհաշվառանիշ՝  429