Նապաստակ Խեչանի վրեժխնդրությունը կամ ինքդ քեզ օգնիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նապաստակ Խէչանի վրէժխնդրութիւնը կամ ինքդ քեզ օգնիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժ. Մասսօն. Նապաստակ Խէչանի վրէժխնդրութիւնը կամ ինքդ քեզ օգնիր. Զրոլց պատկերազարդ. Ֆրանսերէնից փոխադրեց Լեւոն Մելիք-Ադամեանց. - Թիֆլիզ, 1905, արագատիպ տպ. Մն. Մարտիրոսեանցի, Պուշկինեան փողոց, N12: Շապիկը բաց վարդագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսի ձախ կողմում պատկերված է կապույտ բուսանախշ, նույն գույնի տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Իր արժանապատիւ հայրենակցին՝ փոխադրողից»: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Մասսոն Ժ. Էջ՝  58 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  24 Թարգմանիչ՝  Մելիք-Ադամյանց Լ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/888-1