Նամականիշ «LES NANARLA ET LES CROCODILES»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կտավ, որը կոչվում է՝ «Հովազ և կոկորդիլոս»: Կտավի վրա պատկերված են կապույտ երկինք և ծառեր: Կենտրոնում՝ դեղին, կանաչ, կապտամանուշակագույն, շագանակագույն ներկված բացատ է, հրացանը ձեռքին վազում է որսորդը: Հագին մանուշակասպիտակավուն, կարճ թևքերով վերնաշապիկ է և վարդագույն վարտիք: Առաջին պլանում լիճ է, հսկայական կանաչ գույնի կոկորդիլոսի վրա հարձակվել է հովազը և երախով բռնել է նրա մեջքը: Կոկորդիլոսը բացել է երախը և շրջվել իր թշնամու կողմը: Նամականիշի վրա Ֆրանսերենով գրված է՝ « REPUBLIQUE DE GUINEE 40F, LES NANARLA ET LES CROCODILES »: Լայնություն (սմ)՝  6 Երկարություն (սմ)՝  4,9 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-150 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10