Նամականիշ «BANDA-DI »

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց դեղնավուն հիմնագույնի վրա ուղղահայաց դիրքով պատկերված է ծիսական դիմակ՝ երկարավուն, սրված դնչով, ուղիղ քթով, նեղ, երկարավուն աչքով, լայն, հարթ ճակատով: Դիմակը կիսադեմով է, ձախ կողմի քունքից մինչև դնչի տակը դարչնագույն, կապույտ երիզներով շեղանկյունաձև զարդագոտի է, գլխին՝ գալարված օձ, որի նախշուն գլուխը հասնում է մինչև դիմակի քթարմատը: Դիմակը հավանաբար փայտյա է, պատկանում է Banda-di ոգուն, որի անունը գրված է նամականիշի աջ հատվածում: Նամականիշի վրա ֆրնասերեն գրված է՝« REPUBLIQUE DE GUINEE , 30F,POSTES, BANDA-DI »: Լայնություն (սմ)՝  2,5 Երկարություն (սմ)՝  4 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-256 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10