Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Արցախի ազգային տարազ: Դիմերեսին Արցախի ավանդական տարազով տղամարդ, կին և տղա երեխա են պատկերված: Տղամարդը պարկապզուկ նվագելիս է պատկերված, կնոջ ձեռքին՝ սկուտեղ՝ սափորով և մրգերով լի ամանով, իսկ երեխայի ձեռքին՝ մրգերով զարդարված խորհրդանիշ ծառ: Վերին ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «250», իսկ աջ մասում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Արցախ»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «2001»: Գեղաթերթիկի վերին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 թ. Չափս՝  48 x 27 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-28