Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ: Նամականիշի վրա Մաշտոցի պողոտայում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրից մի հատված է պատկերված՝ Սայաթ-Նովայի դիմաքանդակը: Վերին ձախ անկյունում թողարկման տարեթիվն է՝ «2012», աջ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ ստորին ձախ մասում հայերեն և անգլերեն գրված է՝ «Սայաթ-Նովա 1712-1795», իսկ աջ մասում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «560 դ»: Գեղաթերթիկի վրա պատկերված է քամանչա, որը հատում է նամականիշը: Ստորին հատվածում գրված է Սայաթ-Նովա, որից ներքև հայերեն և անգլերեն՝ «Հարություն Սայադյան 1712-1795»: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2012 թ. Չափս՝  70,1 x 90,0 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17669-1