Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ կազմված երկու մասից: Հայ-բելառուսական համատեղ թողարկում: Ձախ կողմի դրոշմանիշի վրա Վ. Ի. Լենինի և «Հաղթանակ» հրապարակներն են պատկերված, որոնց մեջտեղում՝ Մինսկի զինանշանը: Վերին ձախ կողմում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ կենտրոնական մասում՝ «Մինսկ 200»: Գեղաթերթիկի վերին հատվածում բելառուսերեն դրոշմանիշի անվանումն է, որից աջ՝ Բելառուսիայի դրոշը: Աջ դրոշմանիշի վրա՝ ձախ կողմում, Կասկադ համալիրում գտնվող Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր հուշարձանն է պատկերված, կենտրոնում՝ Երևանի զինանշանը, իսկ աջ կողմում՝ Հանրապետության հրապարակին կից մի հատված՝ Ազգային պատկերասրահի շենքով: Դրոշմանիշի վերին կենտրոնական մասում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», իսկ ներքևի կենտրոնական հավածում՝ Երևան 200»: Գեղաթերթիկի վերին մասում հայերեն դրոշմանիշի անվանումն է, որից ձախ՝ ՀՀ պետական դրոշը: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կանադա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2011 թ. Չափս՝  104 x 61 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-15