Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Զավեն Վարդանյանին (Հայաստանի արվեստի վարչության պետ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Արամ Խաչատրյանը բողոքում է իր հիվանդությունից, որը գրեթե 7 ամիս խոչընդոտել է իր ստեղծագործական աշխատանքին, գրում է Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի մասին և ցավում, որ չի կարող հանդես գալ նոր ստեղծագործությամբ Խորհրդային Հայաստանի 25-ամյակին : Նամակի վերջում Խաչատրյանը իր ողջույններն է հղում Մ. Թավրիզյանին, Գուլակյանին, Վարժապետյանին, Ախշարումովին,Մ. Հարությունյանին, Մարկ Պետրոսյանին, Սարմենին և կոմպոզիտորներին: Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  29.8 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  6 հոկտեմբերի, 1945թ. Նվիրատու՝  Արմեն Բուդաղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8340 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 453