Նամակ՝ ձեռագիր Ա.Խաչատրյանից՝ Լյուբա Կորմուտին (Վիեննա)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Ա.Խաչատրյանը գրում է իր վշտի մասին՝ կապված կնոջ՝ Նինա Մակարովայի մահվան հետ, ինչպես նաև իր՝ հիվանդանոցում գտնվելու, վիրահատության (ձախ երիկամի հեռացում), հեղինակային համերգներով Անգլիա և Գերմանիա հրավիրվելու, իր Սոնատ-սոլո ջութակի համար (Վ.Պիկայզեն) և Սոլո թավջութակի համար (Ն.Շախովսկայա) ստեղծագործությունների ձայնապնակների վրա ձայնագրությունների մասին: Նամակը հեղինակի ուղղումներով է: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, ձեռագրի պատճեն Նվիրատու՝  Լյուբա Կորմուտ (Ավստրիա) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա (Կունցեվոյի հիվանդանոցից) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  29 մայիսի, 1976թ. Չափս՝  29,8×21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1846 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1985