Նամակ- բացիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերում է Օ. Միրոնովի «Քույր Բեատրիչե» նկարը: Հակառակ կողմում Ս. Օգանիզաշվիլու նամակն է կնոջը՝ Մանյային: Նամակը ռուսերեն է, ձեռագիր, սև թանաքով: Նա գրում է. «Թանկագին Մանիչկա, ինչու՞ չես պատասխանում, չէ՞ որ ես սպասում եմ №! Քո՝ Սաշա.... »: Հասցեագրված է՝ Թիֆլիս, Սպասսկի նրբ. №5 Մարի Զախարովային: Բացիկին նամականիշ է փակցված, կնքված է Թիֆլիսում և Բաքվում: Կից ունի զույգ կրկնօրինակ: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912թ. Չափս՝  10*15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/24 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265