Նամակ Ա. Խաչատրյանին՝ Մարիո դի Բոնավենտուրայից

Նամակ Ա. Խաչատրյանին՝ Մարիո դի Բոնավենտուրայից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Նյու-Յորքի Շերմեր հրատարակչության տնօրեն Մարիո դի Բոնավենտուրան տեղեկացնում է Ա.Խաչատրյանին տպագրված ստեղծագործությունների մասին, որոնք սովետական դաշնամուրային դպրոցի ուսումնական գրականություն շարքից են. 10 պիես երիտասարդ դաշնակահարի համար և «Իվանի արկածները», ինչպես նաև Տոկկատը, Սոնատինը (1959թ.) և Սոնատը (1961թ.)՝ «20-րդ դարի դաշնամուրային երաժշտություն» շարքից: Այնուհետև Բոնավենտուրան հայտնում է Լուիզա Ոսկերչյանի՝ հրատարակության խմբագրի անունը և հույս հայտնում, որ շուտով կհանդիպի Խաչատրյանի հետ: Նամակն անգլերեն է՝ Մարիո դի Բոնավենտուրայի ստորագրությամբ: Հեղինակ՝  Մարիո դի Բոնավենտուրա թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Կարեն Խաչատրյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու-Յորք (ԱՄՆ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. 2 դեկտեմբերի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1520 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-871