Նամակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Շիրազը գրում է Ավետիք Իսահակյանին:Խնդրում է Իսահակյանին կարծիք հայտնել իր՝ պայմանական վերնագրով՝ «Սրիկա է նա, ով հայր չի լինում» բանաստեղծության մասին: Ուզում է իմանալ, թե արդյոք Ավ.Իսահակյանը չի վիրավորվի, քանի որ այս բանաստեղծությունը ուղղակի արձագանքն է Իսահակյանի պոեմի « Սրիկա է նա, ով հայր է լինում » մտքին, սակայն կարծում է, որ Վարպետը չի նեղանա, քանի որ նրանցից չէ, ովքեր «չոր գլուխ են»: Նամակը կազմված է աշակերտական մեկտողանի տետրի երեք թերթից, որոնք իրարից անջատ են: Հեղինակ՝  Հովհաննես Շիրազ Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  16<5 թերթ՝  3 Նյութը՝  Թուղթ, թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1549