Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախահաշիվ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամորի պատմամշակութային արգելավայրի տարածքի փլատակների մաքրման աշխատանքների նախահաշիվ: Գիրք՝ կապույտ կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է «ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչություն, նախագծային գրասենյակ, նախահաշիվ, Մեծամորի պատմամշակութային արգելավայրի տարածքի փլատակների և մաքրման աշխատանքների»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ՝ 1 թերթ, նախահաշիվ՝ 2 թերթ, ընդամենը՝ 3 թերթ: Հեղինակ՝  Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  թուղթ Չափս՝  20.5 × 29.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/59