Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Նախահաշիվ՝ քաղաք Երևանի Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցու փլատակների մաքրման աշխատանքների: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ կապույտ գույնի կազմով: Կազմի վրա, մեջտեղի մասում՝ կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ նախահաշվից, մասնագիտական ակտից, ընդամենը՝ 4 թերթ տեքստից, 1 թերթ գծագրից: Նախահաշվի առաջին էջին առկա են Հուշարձանների պահպանության վարչության և Նախագծային գրասենյակի կնիքները, հեղինակների ստորագրությունները, չորորդ էջին առկա է Հուշարձանների պահպանության վարչության կնիքը, ստորագրություններ: Կազմի վրա առկա է Նախագծային գրասենյակի շտամպը, որի վրա առկա է ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Տիտղոսաթերթի վրա առկա է Նախագծային գրասենյակի շտամպը: Հեղինակ՝  Թ. Գևորգյան, Հ. Թելումյան, Մ. Դանիելյան, Հ. Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 22.1 սմ, երկ.՝ 29.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 75 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 2/208