Նախագիծ

Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամորի պատմահնագիտական արգելավայր թանգարանի նոր շենքի վերանորոգման նախագիծ: Գիրք՝ խունացած կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է՝ «ՀՍՍՀ ՄԽ առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Մեծամորի պատմա-մշակութային արգելավայր թանգարան, հատոր 3 գիրք նո.1 մաս ՃՇ, թանգարանի նոր շենքի վերանորոգման նախագիծ, ք. Երևան-1980 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ՝ 1 թերթ, գծագրերի անվանացանկ՝ 1 թերթ, 3 թերթ ծալված գծագիր, ընդամենը՝ 5 թերթ: 1-ին գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ թանգարանային նոր շենքի վերանորոգման նախագիծ, սենյակ պահեստի հատակագիծ, կտրվածք 1-1, 2-2, ՃՇ-2, գծագրի չափսերը բացված՝ լայն. 63 սմ, երկ. 43 սմ, 2-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ 1- ֆոնդերի սենյակի մետաղական դռների նախագիծ 2-տերրասայի ջրահեռացման նախագիծ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 63 սմ, երկ. 34 սմ, 3-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է՝ թանգարանային նոր շենքի վերանորոգման նախագիծ, հիմքի հատակագիծ, ծածկի կաղապարման նախագիծ, բարավոր 1-1, սալ-1, աստիճան-1, կտրվածք 1-1, 2-2, 3-3, 4-4, գծագրի չափսերը բացված՝ լայն. 91 սմ, երկ. 43 սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևի աջ անկյունում՝ Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, ամսաթիվը: Տիտղոսաթերթի վրա առկա է նախագծային գրասենյակի կնիքը և Թ. Գևորգյանի, Ա. Ստեփանյանի, Հ. Թելումյանի, Տ. Սանդոյանի ստորագրությունները։ Հեղինակ՝  Տ. Սանդոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 20.5 սմ, երկ. 29.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/8