Յոթ երջանիկները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Семеро Счастливых Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, կոշտ, եզրով, բաղկացուցիչ, բաց կանաչ: Կազմին վերևի մասում կամար հիշեցնող զարդանախշով սպիտակ ուղղանկյուն շրջանակի մեջ, պատկերված է Երևան քաղաքի թեմատիկ նկար, որի վերին և ստորին հատվածում սև և բաց մանուշակագույն գլխատառերով գրված են գրքի մատենագիտական տվյալները: Նկարում պատկերված է Հաղթանակի կամուրջը Արարատի ֆոնին: Կողը համր, մուգ կանաչ: Անվանաթերթին սև գլխատառերով գրված են գրքի մատենագիտական տվյալները: Տեքստը ուղեկցվում է թեմատիկ նկարներով: Հեղինակ՝  Սարմեն Էջ՝  40 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952 թ. Լայնություն (սմ)՝  17,1 Երկարություն (սմ)՝  22,1 Նկարիչ-Ձևավորող՝  Ալֆեևսկի Վ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5019